Քրեական գործ՝ Սանահինի պատմական տապանաքարերը քանդելու դեպքով
August 1, 2017
Սանահինի վանական համալիրում պատմական տապանաքարերը քանդելու եւ նոր հուղարկավորություն կազմակերպելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ մենք անդրադարձել ենք այս տարօրինակ պատմությանը, երբ Սանահին վանական համալիրին հարող տարածքում` Զաքարյան իշխանների դամբարանի անմիջական հարեւանությամբ, պատմական տապանաքարերը տեղահանվել եւ մի կողմ են շպրտվել, իսկ տեղում նոր գերեզմաններ են հայտնվել: