Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով

July 21, 2017

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է․ Հուլիսի 22-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-ից 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երեւանում գիշերը սպասվում է 22-ից 24 աստիճան տաքություն, ցերեկը՝ 38-40, երեկոյան՝ 36-ից 37 աստիճան։

Source: Yerkir Media
Link: Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image