Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով

July 6, 2017

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` հուլիսի 7-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝ հուլիսի 7-ի կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկը սպասվում է 37 աստիճան տաքություն, երեկոյան՝ 27, գիշերը՝ 20 աստիճան։

Source: Yerkir Media
Link: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image