Օպտիմալացման արդյունքում 37 ջրօգտագործող ընկերություններից մնացել է 14-ը
April 28, 2017
Վարչապետ Կարապետյանը շարունակում է հյուրընկալվել գերատեսչություններին ու տեղում ծանոթանալ նրանց արած-չարածին: Այս անգամ Կարապետյանին ընդունել են Ջրային տնտեսության պետական կոմիտեում: Աշխատանքներն իրականցվում են ըստ կառավարության ծրագրի: Օպտիմալացման արդյունքում 37 ջրօգտագործող ընկերություններից մնացել է 14-ը՝ տնտեսվելու է 450-480 մլն դրամ:
Ոռոգման համակարգերում եւ Սեւանա լճից դուրս եկող ջրագծերի վրա արդեն իսկ տեղադրվել են հանգուցային ջրաչափեր, սակայն լիարժեք հաշվառում իրականացնելու համար, ասել է կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, հանրապետությունում անհրաժեշտ է ներդնել եւս 2100 ջրաչափ:
Ծրագրի արժեքը գնահատվում է 2-3 մլն դոլար եւ այժմ աշխատանքներ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ՝ միջոցներ ներգրավելու նպատակով: Այսօր Երեւանում ջրամատակարարումը հասցվել է օրական միջինը 24 ժամի: