Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Հայաստանը սպասում է մոտ 5 հազար այցելուի
March 31, 2018
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում հոկտեմբերին Հայաստանում սպասվում են մոտ 5 հազար այցելուի: Այս մասին Երևանում «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Այսօր հյուրանոցային համարները ցուցակագրված են, հաշվի ենք առել, նաև Ծաղկաձորն ու Աղվերանը: Մենք պատրաստ ենք ընդունելու հյուրերին: Մեր դերը, որպես Զբոսաշրջության կոմիտե, Հայաստանում գտնվելու ժամանակ նրանց ժամանցը ապահովելն է: Շատ հետաքրքիր ծրագիր ենք կազմել, օրը երկու անգամ առավոտյան և երեկոյան Հանրապետության հրապարակից ավտոբուսները շարժվելու են մի քանի ուղղություններով»,- «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Նա նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում զբոսաշրջային այցելությունների թիվը գրեթե եռապատկվել է: Այսօր Հայաստանում կա 540-ից ավելի հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որի մոտ 40 տոկոսը մայրաքաղաքում է, մնացածը մարզերում: