Ադրբեջանի ԱԳՆ-ն «նեղված է» Ռուսաստանի «ոչ բարեկամական քայլից»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ոչ բարեկամական քայլ է համարում ՌԴ Գերագույն դատարանի որոշումը, որն անփոփոխ է թողել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարման մասին որոշումը: Այդ մասին «ԱզերԹաջ» գործակալությանը հայտնել է երկրի ԱԳՆ մամլո քարտուղար Հիմքեթ Գաջիևը:

«Քաղաքական տեսանկյունից  այս որոշումը ոչ բարեկամական քայլ է: Այն լուրջ հարված է հասցնում երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացմանը»,- ասել է Գաջիևը:

Նա շեշտել է, որ դժվար է հասկանալ այդ որոշման պատճառը:

«Այն ժամանակ, երբ ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի նկատմամբ անարդար որոշումներ են կայացվում, Ռուսաստանի հայերի միութունը այստեղ աջակցություն է վայելում և շարունակում իր գործունեությունը: Ամեն դեպքում մենք զարմացած ենք և ցավում ենք ընդունված որոշման համար»,- նշել է ԱԳՆ ղեկավարը:

 

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանի ԱԳՆ-ն «նեղված է» Ռուսաստանի «ոչ բարեկամական քայլից»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image