Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հիմնական բանալին է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի 72-րդ վեհաժողովի ժամանակ: Տեղեկացնում է «Հաքին.ազ»-ը:
Էրդողանը ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելին անի, որպեսզի կարգավորի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կոնֆլիկտները:
«Մենք չպետք է մոռանանք, որ այսօր մեր կողմից անտեսված ամեն մի հակամարտություն վաղը կարող է վերաճել տարածաշրջանային եւ ավելի գլոբալ առճակատման»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա նաեւ հերթական անգամ կոչ է արել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը՝ հրաժարվել անկախության հանրաքվեից:
Էրդողանը կրկին հիշեցրել է խնդրի առնչությամբ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը` ընդգծելով, որ հանրաքվեի անցկացումն ու դրա հետևանքները կարող են մեծապես վնասել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը:
Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից նաև առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների թիվը դարձնել 20։
Source: Yerkir Media
Link: Էրդողանի «անուրջները»՝ ՄԱԿ 72-րդ վեհաժողովում