Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճում է (տեսանյութ)
September 20, 2017
Առնվազն 224 մարդ Է զոհվել սեպտեմբերի 19-ին Մեքսիկայի հարավում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժից, տեղեկացնում է Reuters գործակալութունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարին։
Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգային համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեն ավելի վաղ հայտնել Էր երկրաշարժի հետեւանքով 149 զոհվածների մասին:
Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա:
Մայրաքաղաք Մեխիկոյում ավերվել են տասնյակ տներ: Փլատակների է վերածվել քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցներից մեկը։ Տեղի օդանավակայանը փակ Է, բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանվել են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը: