ԱԺ փոխնախագահը՝ երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասին

January 11, 2018

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է օրերս Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետևանքով երկու երիտասարդ ոստիկան է զոհվել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ Հայաստանում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի կամ մայրիկի կամ քեռու և հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել: «Բոլորը օրենքի առաջ պետք է լինեն հավասար: Որևէ մեկն օրենքից վեր չի կարող լինել»,-  նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, արդյոք այդ վթարը հետևանք չէր իրավապահ մարմինների ոչ հետևողական աշխատանքի, ինչի արդյունքում երիտասարդը, ով նախկինում կատարած քայլերի համար չէր պատժվել, դարձավ ողբերգական վթարի  պատճառ՝ Շարմազանովը պատասխանեց.

«Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ կարծիքով՝ ոչ: Դուք մատնանշում եք ուժային համակարգերի, իրավապահ մարմինների թերությունները. թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք»:

Source: Yerkir Media
Link: ԱԺ փոխնախագահը՝ երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image