Ալեքսանդր և Հայկ Սարգսյաններն ազատ են արձակվել

July 5, 2018

Երեկ ազգային անվտանգության ծառայությունը ժամեր շարունակ խուզարկություն կատարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում, որտեղ նաև հաշվառված են նաև նրա որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները։ Բնակարանի խուզարկությունից հետո ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Ալեքսանդր Սարգսյանը տեղափոխվեց ԱԱԾ: Այնտեղ կատարված հարցաքննությունից և առերեսումից հետո Ալեքսանդր Սարգսյանը ազատ է արձակվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, երեկ ևս ներկա էր իրենց բնակարանի խուզարկությանը, որից հետո նա իրավապահների ուղեկցությամբ տեղափոխվեց քննչական կոմիտե, քանի որ կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նա տուժողին սպանելու նպատակով նրա ուղղությամբ դիտավորյալ կրակոց է արձակել։

Հայկ Սարգսյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, որպես կասկածյալի նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին «Հետք»-ին հայտնեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Source: Yerkir Media
Link: Ալեքսանդր և Հայկ Սարգսյաններն ազատ են արձակվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image