Ալիեւի հայտարարությանը համարժեք արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին. Տիգրան Բալայան

February 20, 2018

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարությունից հետո միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին (Ադրբեջանի պաշտպանության նախարար)՝ կրկին հանդես գալ ուժի կիրառման սպառնալիքով»,- գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 9-ին «Ենի Ազրեբայջան» կուսակցության համագումարում հայտարարել էր, որ իրենք «վերադառնալու են իրենց պատմական տարածքներ», այդ թվում Երեւան:

Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց. «Նախագահ Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ»:

Source: Yerkir Media
Link: Ալիեւի հայտարարությանը համարժեք արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին. Տիգրան Բալայան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image