Ամանորյա տոնավաճառ՝ Գյումրիում

Գյումրիի Կումայրի արգելոց պատմական թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցում բացվել է Սուրբ ծննդյան տոնավաճառ: Բացման արարողությանը մասնակցել են տեղի եւ մարզային ղեկավար կառույցի ներկայացուցիչներ, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Մասնակիցները՝ Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի եւ Գյումրի քաղաքի բնակիչներն են, որոնք ձեռքի աշխատանք, հուշանվերներ, քաղցրավենիք, հրուշակեղեն, տաք գինի, յուրահատուկ թեյեր ու մեղր են առաջարկում այցելուներին: Ճիշտ է տաղավարների քանակը դեռեւս չի գերազանցում 6-ը, սակայն սա էլ բավական է ամանորյա տրամադրություն ստեղծելու համար:

Source: Yerkir Media
Link: Ամանորյա տոնավաճառ՝ Գյումրիում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image