Այսօր ծառայության են մեկնել «Ես եմ» ծրագրին դիմած նորակոչիկները

July 28, 2018

Ամառային զորակոչը շարունակվում է: Կենտրոնական հավաքակայանից այսօր ծառայության են մեկնել պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրին դիմած նորակոչիկները:

Ծրագիրը մի շարք առավելություններ է տրամադրում զինծառայողներին: Ճիշտ է, նրանք կծառայեն երեք տարի, սակայն՝ 1+2+1 սկզբունքով: Ծառայության մեկնարկից 5 ամիս հետո նրանք մեկ շաբաթ կանցկացնեն զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության, 2 շաբաթ կանցկացնեն մարտական դիրքում եւ եւս մեկ շաբաթ՝ տանը, ընդ որում, ամեն անգամ տուն գնալիս նրանց գումար է հատկացվում: Այսինքն՝ ընդհանուր հաշվարկով 3 տարիներից 7 ամիսը զինծառայողն անցկացնում է տանը:

Ծրագիրն այլ առավելություն էլ ունի` ծառայության ավարտին զորացրվող զինծառայողին տրվում է 5 միլիոն դրամ, որը նա կարող է օգտագործել երեք նպատակով՝ բարձրագույն կրթություն ստանալու, գյուղատնտեսական բիզնես հիմնելու եւ տուն գնելու: Հնարավոր է, հաշվի առնելով շահառուների ցանկությունը, հետագայում գումարի տնօրինման այլ տարբերակներ էլ մշակվեն: Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Արեն Սարգսյանը ծրագրին դիմածների թիվը չի հրապարակել, բայց նշել է, որ պաշտպանության նախարարության սպասելիքներն արդարանում են:

Source: Yerkir Media
Link: Այսօր ծառայության են մեկնել «Ես եմ» ծրագրին դիմած նորակոչիկները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image