Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է

December 10, 2017

Այսօր ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թ.-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ը ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առթիվ, որտեղ նշվում է, որ հռչակագրի ընդունումից ի վեր մարդու իրավունքները եղել են Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքի երեք հիմնասյուներից մեկը՝ խաղաղության և զարգացման հետ միասին։

«Թեպետ հռչակագրի ընդունումից հետո մարդու իրավունքների ոտնահարումները չվերացան, սակայն այն անհամար մարդկանց օգնեց ձեռք բերել ավելի մեծ ազատություն և անվտանգություն։ Այն օգնել է կանխել ոտնահարումներ, արդարադատության հնարավորություն ունենալ օրինազանցությունների դեպքում և ամրապնդել մարդու իրավունքների ազգային ու միջազգային իրավական դաշտն ու երաշխիքները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է հավասարություն և արժանապատվություն յուրաքանչյուր մարդու համար և նախատեսում, որ յուրաքանչյուր կառավարության կարևորագույն պարտականություններից է ստեղծել պայմաններ, որ բոլոր մարդիկ կարողանան օգտվել իրենց անօտարելի իրավունքներից և ազատություններից»,-մասնավորապես նշված է ուղերձում։

 

 

 

Source: Yerkir Media
Link: Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image