Առողջապահության նախարարը հյուրընկալվել էր «Մուրացան» հիվանդանոցում բուժվող փոքրիկների տոնական միջոցառմանը

Հունիսի 1-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում ստացող փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառման հյուրն էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այցի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նախարարին ներկայացրեց համալսարանական հիվանդանոցի կլինիկաները, խաղաթերապիայի կաբինետը, դասասենյակները և ամենագնաց շտապ օգնության մեքենաները, որոնք նախատեսված են նորածինների տեղափոխման համար: Արսեն Թորոսյանը ծանոթացավ նաև վերջին տարիներին «Մուրացան» հիվանդանոցում կատարված աշխատանքներին և հիմնախնդիրներին:

arsen-torosyan1

Source: Yerkir Media
Link: Առողջապահության նախարարը հյուրընկալվել էր «Մուրացան» հիվանդանոցում բուժվող փոքրիկների տոնական միջոցառմանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image