Ավտովարորդների իրավունքների պաշտպանները համաձայն չեն, որ արագաչափերը, տեսանկարահանող սարքերը չպետք է գործեն: Դրանք ինքնին զսպող մեխանիզմ են: Այլ հարց է, որ տուգանքների չափերը պետք է վերանայվեն, դրանց տեղակայման վայրերն էլ հստակեցվեն:
«Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության դիրքորոշումը խիստ կտրուկ է կայանատեղերի «կարմիր գծերի» դեպքում՝ դրանք չեն ծառայում իրենց նպատակին, եւ վերածվել են գումար շորթելու միջոցի:
Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնում էլ համոզված են, որ տեսախցիկները ոչ թե պատժիչ, այլ վերահսկողական բնույթ պետք է ունենան՝ լուրջ դեպքերը հեշտությամբ բացահայտելու համար: Ավտովարորդների իրավունքների պաշտպանները նաեւ համաներման հարցին են անդրադարձել: Համաձայն են, որ համաներում լինի, բայց դրան օրենսդրական բարեփոխումներ պետք է հաջորդեն:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ դիտարկվում է արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու հնարավորությունը։
Source: Yerkir Media
Link: Ավտովարորդների իրավունքների պաշտպանները համաձայն չեն, որ արագաչափերը, տեսանկարահանող սարքերը չպետք է գործեն