Արագածոտնում մարզխորհրդի նիստ է կայացել

Սեպտեմբերի 4-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց օրակարգը՝ նշելով, որ այնտեղ ներառված են հարցեր, որոնց մարզի ղեկավարությունն առնչվում է ամենօրյա աշխատանքային գործունեության ժամանակ, եւ դրանք առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունեն:

Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի մասին  զեկուցեց մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը: Նա նշեց, որ եթե մարզի մեծ եւ խոշորացված համայնքներում հավաքագրման տեմպերը բավականին բարձր են, ապա փոքր համայնքներում շատ հակասական պատկեր է:  Խնդիրը կարգավորելու համար մարզ­պետի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մարզի որոշ հա­մայնք­ներում արտահերթ իրավաբանական եւ մասնագիտական հսկողություն սահ­մանել: Արդյունքում՝  օգոստոսի 31-ի դրությամբ գրանցվել է  շուրջ 50 տոկոս հավաքագրում, որը  գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հավաքագրմանը:

Զեկուցվեցին նաեւ մարզում հողօգտագործման ընդհանուր վիճակի,  համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու գործընթացի,  աղքատության կարիքավորության աստիճանը որոշելու համար պահանջվող փաստաթղթերի եւ կարգի մասին հարցերը, ինչպես նաեւ աղբահանության գործընթացի մասին:

Մարզպետը հստակ ներկայացրեց  համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման ծրագրին ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Սրանք այն խնդիրներն են, որոնք համայնքներին զարգանալու հնարավորություն են ընձեռում, եւ որոնց համայնքապետերը առավել սրտացավորեն եւ պատասխանատվությամբ պետք է մոտենան:

Source: Yerkir Media
Link: Արագածոտնում մարզխորհրդի նիստ է կայացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image