«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը քիչ առաջ առաջադրվեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Քիչ առաջ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, փաթեթը ներկայացվել է մարզային ընտրական հանձնաժողովին»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ այսօր Խանդոյանի հայտարարություն-բողոքից հետո ԱՆ Քրեակատարողական վարչությունը հաստատել էր Ծաղկահովիտ գյուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրման առթիվ լիազորագիրը և փոխանցել Արայիկ Խանդոյանի պաշտպանին՝ Արայիկ Պապիկյանին:
Նշենք, որ Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են նաև գործող ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, որին սատարում է ՀՀԿ-ն, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Աշոտ Հակոբյանը:
Վերջինս հայտարարել էր, որ կհանի թեկնածությունը, եթե Խանդոյանն առաջադրվի:
Source: Yerkir Media
Link: Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլ»-ը, առաջադրվեց Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում