Արարատյան դաշտում գիշերը հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում
November 2, 2017
Արարատյան դաշտում գիշերը հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ի գիտություն Արարատյան դաշտի գյուղատնտեսների` հայտնում ենք, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը առանձին հատվածներում հնարավոր օդի ջերմաստիճանի անկում` 0…-1 աստիճանի սահմաններում»,- գրել է նա։