ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում մարտի 18-ի երեկոյան Uber ինքնավար (առանց վարորդի) մեքենան հարվածել եւ սպանել է անձը դեռեւս չպարզված մի կնոջ։ Այս մասին հայտնում է usatoday-ը։

Վթարի պահին մեքենան ինքնասպասարկման ռեժիմում է եղել, սակայն վերահսկող վարորդը տեղում է եղել, հաղորդում է տեղական ոստիկանությունը:

Uber ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «համագործակցում է տեղական իշխանությունների հետ»: Միջադեպի պատճառով ընկերությունը դադարեցրել է անվարորդ մեքենաների փորձարկումը Պիտսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում եւ Տորոնտոյում։

Source: Yerkir Media
Link: Արիզոնայում անվարորդ մեքենան հարվածել է հետիոտնին