Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի` Հայոց ցեղասպանության մասին որոշումը

February 26, 2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը:

«Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարում միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին»,-  ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության 2 բանաձևերը:

Source: Yerkir Media
Link: Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի` Հայոց ցեղասպանության մասին որոշումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image