Արցախի գործընկերների հետ համագործակցությունը շարունակական է լինելու. ԱԻ նախարար

June 30, 2018

Հունիսի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը, քննարկվեցին երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Պաշտոնական այցի շրջանակներում նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելեց Արցախի Հանրապետության ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Source: Yerkir Media
Link: Արցախի գործընկերների հետ համագործակցությունը շարունակական է լինելու. ԱԻ նախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image