Բանգկոկի փողոցները ջրասուզվել են. սաստիկ խցանումներ են առաջացել

May 25, 2017

Բանգկոկի բանուկ փողոցների մի մասն այսօր առավոտյան ջրասուզվել են ողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւի պատճառով: Փողոցներում ջրի բարձրությունը հասել է 40-50 սանտիմետրի:

Երթեւեկելի մասի հեղեղումը ճանապարհներին սաստիկ խցանումների պատճառ Է դարձել: Մայրաքաղաքի մի շարք դպրոցներ հայտարարել են, որ չեն կարողանա իրենց դռները բացել սովորողների առջեւ: Ինչպես հայտնել Է Թաիլանդի օդերեւութաբանական բյուրոն, Բանգկոկում, ինչպես նաեւ երկրի հյուսիս-արեւելքում եւ կենտրոնական մասում անձրեւները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին:

Օդերեւութաբանների տվյալներով՝ մինչեւ կիրակի հորդառատ տեղումներ են սպասվում Թաիլանդի 77 նահանգներից 10-ի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Source: Yerkir Media
Link: Բանգկոկի փողոցները ջրասուզվել են. սաստիկ խցանումներ են առաջացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image