Մեծ Բրիտանիայում պայթուցիկների յուրատեսակ արհեստանոց է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայթուցիկ սարքերի պատրաստման յուրատեսակ արհեստանոց են հայտնաբերել մանչեսթրցի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի տանը, ինչի մասին հայտնել է Միացյալ Նահանգների ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, իշխանությունները ենթադրյալ ահաբեկչի տանը հայտնաբերել են այնպիսի ծավալների քիմիական նյութեր, որոնք բավական են եւս մի քան պայթուցիկ սարքերի պատրաստման համար: Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվում:

Ավելի վաղ Մանչեսթրի ոստիկանության ղեկավար Իան Հոփքինսը հայտարարել է, որ «Մանչեսթր-Արենա» համերգային համալիրում ահաբեկչական գործողությունն «անտարակույս, կազմակերպվել Է հանցավոր ցանցի կողմից»: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ իշխանություններն ուժեղացրել են խմբավորման որոնումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Source: Yerkir Media
Link: Մեծ Բրիտանիայում պայթուցիկների յուրատեսակ արհեստանոց է հայտնաբերվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image