Վարչապետը, ինչպես միշտ, սկսեց հանձնարարականներից

Կառավարության այսօր նիստն էլ սկսվեց հանձնարարականներով: Վարչապետ Կարեն Կարապետյանի տեղեկացմամբ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելին քան 2100 վարույթ: Վարչապետը նշեց, որ որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր է կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց:

«Սնանկության կառավարիչների գործունեությունը և արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար»- ասաց վարչապետը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե վարչարարության կազմակերպման, թե օրենսդրության, թե սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով: Խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված: Կառավարության ղեկավարը հանձնարարեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձնման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն: Միաժամանակ նա կներկայացնի տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և դրանք բացահայտելու գործիքակազմ:

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարողն էլ՝ 2-ամսյա ժամկետում՝ կուսումնասիրի և Կառավարության աշխատակամ կներկայացնի «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդրադարձ կատարելով սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայությանը, սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացման, ֆինանսական վիճակի վերաբերյալ վերլուծություն չկատարելուհետևանքների և այլ առաջնահերթ հիմնախնդիրներին:

Source: Yerkir Media
Link: Վարչապետը, ինչպես միշտ, սկսեց հանձնարարականներից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image