Վոլոդյա Ավետիսյանը ազատ է արձակվել

pastinfo.am— Քիչ առաջ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ մեղադրանքի, «Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը»։

Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվում է 2013 թվականի սեպտեմբերի 20-ից:

 

Source: Yerkir Media
Link: Վոլոդյա Ավետիսյանը ազատ է արձակվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image