Նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց  Կարեն Բոթոյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու՝ որոշման նախագիծը, որը կառավարությունը հաստատեց։

Իր խոսքում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Մարզպետներից պահանջում ենք աշխատանքի ոճի մեջ փոփոխություն» եւ հավելեց, որ Հայաստանի ամերիկյան համալսարանում մարզպետների դասընթացներ են կազմակերպվելու։

Նիստի մասնակիցները շնորհավորեցին եւ հաջողություն մաղթեցին նորանշանակ մապրզպետին։

Source: Yerkir Media
Link: Նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image