Բեքչյան. «Պատրիարքին ընտրելու գործընթացը ըստ նախատեսվածի իրականացնում ենք»
March 21, 2017
Պոլսո հայոց պատրիարքական նորընտիր տեղապահ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը պատրիարքական ընտրությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես գրում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Պոլսո պատրիարքական տեղապահ արք. Բեքչյանը շնորհակալություն է հայտնել ընտրությանը մասնակցած հոգեւորականներին, ինչպես նաեւ ընտրվելու կապակցությամբ իրեն շնորհավորած հայ համայնքի անդամներին ու տարբեր կազմակերպություններին:
«Ուզում եմ տեղեկացնել, որ Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին ընտրելու գործընթացը ըստ նախատեսվածի իրականացնում ենք: Հավատում եւ վստահում եմ, որ գործընթացի մեջ ներգրաված պատասխանատուները ջանքեր կգործադրեն այն խաղաղ անցկացնելու համար: Այս համատեքստում ուզում եմ, որ մեր հասարակությունը չանհանգստանա»,-ասել է Բեքչյանը: