Բնակարան եւ առողջություն․ Ղազարյանների ընտանիքի երազանքը
January 20, 2018
Գյումրեցի Ղազարյանների ընտանիքը 2 տարի է, ինչ բնակվում է քաղաքի Կոշտոյան 5ա հասցեում գտնվող հանրակացարանում: Նրանց հատկացված փոքրիկ սենյակում չկան բնակության համար նախատեսված անգամ ամենատարրական պայմանները:
Ընտանիքի միակ երազանքը սեփական բնակարան ունենալն է եւ միմյանց առողջ տեսնելը:
Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերներն են ներկայացնում: