Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքը։
Մասնավորապես անդրադառնալով Սեւանա լճին՝ նախարարը նշեց, որ Սեւանի մակարդակը դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 1900,42 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ նվազել է 0,05 մ․-ով։ Բաց թողնված ջրաքանակը կազմել է 2660757 մլն մետր խորանարդ, ինչը 99,622 մլն-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
«Սեւան» ազգային պարկի ջրածածկման ենթակա անտառտնկարկներով տարածքներից 2017-ին մաքրվել է 78,1 հա տարածք, որից 44 հա-ն` ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
2005-2017 թթ ընթացքում մաքրվել է ընդհանուր առմամբ 2064,17 հա տարածք։
Ասուլիսի մանրամասները եւ տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ։