«Պոլիտեխնիկի» տարածքում՝ տոնածառի տակ, կասկածելի արկղ է հայտնաբերվել
December 25, 2017
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում՝ գտնվող տոնածառի տակ, կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Մեր նկարահանող խումբը մեկնել է դեպքի վայր։ Առավել մանրամասն՝ «Երկիրն այսօրի» հետագա թողարկումներում։