Գորբաչովը կարդում է հրաժարականի տեքստը. 25-ը դեկտեմբերի, 1991
December 25, 2017
1991 թվականի դեկտեմբերի 25-ի երեկոյան բազմազգ Խորհրդային Միության քաղաքացիները հեռուստաէկրանների առաջ հետևում էին պատմական իրադարձության. ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հեռուստալուրերի «Ժամանակ» ծրագրի եթերում նախագահի պաշտոնից իր հրաժարականի ելույթն էր կարդում:
«Դեռ չէի վերջացրել, երբ Բորիսը [Ելցին] կարգադրեց [Կրեմլից] իջեցնել [ԽՍՀՄ կարմիր] դրոշը, բարձրացնել ռուսականը»,- ասել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Գորբաչովը: