Բուժքույրը սեփական հարսանիքը թողել է եւ գնացել հիվանդին օգնության
December 3, 2017
Մեքսիկացի բուժքույր Յազմին Դոմինգեսը լքել է սեփական հարսանիքը եւ շտապել հիվանդի տուն ներարկում կատարելու համար. տեղեկացնում է «Life.ru»-ն: Բուժքրոջ լուսանկարն անմիջապես տարածվել է համացանցում եւ արժանացել օգտատերերի հիացմունքին:
Պսակադրության ժամանակ հարսնացուին զանգահարել է հիվանդներից մեկը եւ խնդրել հասնել օգնության: Բուժքույրը ներողություն խնդրելով ներկաներից եւ ամուսնուց, շտապել է օգնության, ապա վերադարձել է եւ միացել հյուրերին: