Բրազիլիայի գլխավոր դատախազը մեղադրել է նախագահին կաշառակերության մեջ

June 27, 2017

Բրազիլիայի գլխավոր դատախազը մեղադրել է նախագահ Միշել Տեմերին կաշառակերության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի կեսերին Բրազիլիայում բացահայտված խոշոր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում Տեմերը հայտնվեց, երբ բրազիլացի գործարարներ Ժոեսլի եւ Ուեսլի Բատիստա եղբայրները իրավապահներին ներկայացրին մի ձայնագրություն, որտեղ նախագահը խնդրում է կաշառել խորհրդարանի ստորին պալատի նախկին նախագահին:

Գործը հանձնվել է Բրազիլիայի Գերագույն դատարանին, որը պետք է որոշում կայացնի՝ արդյոք այն պետք է ուղարկվի Խորհրդարանի ստորին պալատ:

Այնուհետեւ խորհրդարանում քվեարկության կդրվի Տեմերին ազատազրկելու հարցը:

Բրազիլիայի նախագահը չի ընդունում իր մեղքը: Նա խոստացել է ապացուցել իր անմեղությունը:

Source: Yerkir Media
Link: Բրազիլիայի գլխավոր դատախազը մեղադրել է նախագահին կաշառակերության մեջ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image