Բրիտանիան զիջում է դիրքերը ներդրումային շուկայում

Եվրամիությունից՝ Մեծ Բրիտանիայի  դուրս գալու հետեւանքներն արդեն տեսանելի են: Բրիտանիան կորցրել է իր տեղը ներդրումային առավել գրավիչ երկրների հնգյակում: Այս  մասին նշված է Ernst & Young ընկերության  զեկույցում:

Փորձագետները նշում են, որ պոտենցիալ ներդրողներին վախեցնում են Brexit-ի հետ կապված անորոշությունները, ինչպես նաեւ՝ աշխարհաքաղաքական մյուս փոփոխությունները: Ընկերության տվյալներով՝ Բրիտանիան ներկայում համաշխարհային ներդրումային վարկանիշով յոթերորդն է, նրանից առաջ են անցնում ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան եւ Ճապոնիան:  Իսկ ահա ապրիլին իրականցված հետազոտության արդյուքներով, Միացյալ Թագավորությունը երկրորդ հորիզոնականում  էր:


Source: Yerkir Media
Link: Բրիտանիան զիջում է դիրքերը ներդրումային շուկայում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image