Գվարդիոլան չի մերժի Մոուրինյոյի՝ միասին գինի խմելու հրավերը

September 9, 2016

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի  գլխավոր մարզիչ Խոսե Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` մանչեսթերյան դերբիից հետո գինի խմելու առաջարկը: Ինչպես հաղորդում է  «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը, Գվարդիոլան նշել է, որ բազմաթիվ անգամներ ասել է, որ հարգանքով է վերաբերվում Մոուրինյոյին:

«Բազմաթիվ անգամ ասել եմ, որ հարգանքով եմ վերաբերվում Մոուրինյուին։ Միշտ փորձում եմ ինչ-որ բան սովորել գործընկերներից, իսկ նա բացառություն չէ։ Մեր թշնամանքի մասին խոսակցությունները տարածում է մամուլը, իսկ մենք ոչինչ դրա հետ չենք կարող անել։ Ժամանակին միասին էինք աշխատում«Բարսելոնա»-ում։ Այո, ժամանակին նա մարզել է «Ռեալ»-ը, իսկ ես՝ «Բարսելոնա»-ն։ Եթե նա ինձ հրավիրի միասին խմելու գինի, անպայման համաձայն կլինեմ»,- ասել է իսպանացի մասնագետը:

Սեպտեմբերի 8-ին բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն որոշել է մի կողմ դնել «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ լարված հարաբերությունները, և, պահպանելով ձևավորված ավանդույթը, մանչեսթերյան դերբիից հետո նրան հրավիրել գինի խմելու:


Source: Yerkir Media
Link: Գվարդիոլան չի մերժի Մոուրինյոյի՝ միասին գինի խմելու հրավերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image