Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում զբաղեցրեց 3-րդ տեղը

«Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ երեք մրցութային օրերից հետո վաստակելով 297 միավոր: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց սեպտեմբերի 8-ին Սոչիում:

Առաջին հորիզոնականը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը, ով հանրության լայն շրջանակին հայտնի է «Успех» հեռուստատեսային շոուից, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց  Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Голос» նախագծի հաղթող Դարյա Անտոնյուկը:

Source: Yerkir Media
Link: Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում զբաղեցրեց 3-րդ տեղը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image