«Եթե որեւէ մեկը շտապում է, կարող է գնալ»․ Նաիրա Զոհրաբյան

March 23, 2018

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկով՝ աշխատել առանց ընդմիջման։ Առաջարկին դեմ արտահայտվեցին «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանը եւ «Ծառուկյան» դաշինքից՝ Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս նշեց, որ «Եթե որեւէ մեկը շտապում է, կարող է գնալ», իրենք եկել են աշխատելու։

«Շտապող չկա»,- հակադարձեց Վահրամ Բաղդասարյանը։ Այնուամենայնիվ, նրա առաջարկը՝ առանց ընդմիջման աշխատելու վերաբերյալ, դրվեց քվեարկության եւ ընդունվեց 60 կողմ ձայնով։

Օրակարգում ընդգրկված է 10 հարց:

Օրակարգում են մասնավորապես երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ այլ օրինագծեր։

Source: Yerkir Media
Link: «Եթե որեւէ մեկը շտապում է, կարող է գնալ»․ Նաիրա Զոհրաբյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image