Երգիչ Գևորգ Հաճյանը նոր գործիքավորմամբ է ներկայացրել ռազմահայրենասիրական սիրված երգերը

Լիբանանի Այնճար քաղաքում ծնված, մեծացած և կրթություն ստացած երգիչ Գևորգ Հաճյանը Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ լույս է ընծայել «Ղօղանջ անկախութեան» ձայնասկավառակը:

Երկու խտասալիկից բաղկացած ալբոմում ներառված են հանրությանը քաջ հայտնի ռազմահայրենասիրական այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Գինի լից», «Անդրանիկին», «Ելի′ր, Գևորգ, ելի′ր», «Սերոբ Փաշային երգը» և այլ ստեղծագործությունները: Ձայներիզի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 29-ին Մուսա լեռան հուշահամալիրում:

Source: Yerkir Media
Link: Երգիչ Գևորգ Հաճյանը նոր գործիքավորմամբ է ներկայացրել ռազմահայրենասիրական սիրված երգերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image