Երկրաշարժ՝ Վրաստանում

Թբիլիսիից 10 կիլոմետր հեռավորության վրա 2.7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել են Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնից:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Մցխեթա քաղաքից 20 կիլոմետր հեռու գտնվող Քեվլիանի գյուղի մոտ է:

Երկրաշարժի օջախը 22 կիլոմետր խորության վրա է եղել:

Ավերածությունների մասին չի հաղորդվում:

Source: Yerkir Media
Link: Երկրաշարժ՝ Վրաստանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image