«Թող ժողովուրդը տեսնի՝ ով պետությունից ինչ է տարել». Սեյրան Սարոյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում 350 մարդ կա, ովքեր տեղյակ չեն, որ իրենք խոշոր բիզնեսով են զբաղվում ու հարկեր չեն վճարում:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սերյան Սարոյանը նշեց. «Ավելի լավ, թող ժողովուրդը տեսնի, թե ով այս պետությունից ինչ է տարել»: Սարոյանն ընդգծեց, որ ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի:

Source: Yerkir Media
Link: «Թող ժողովուրդը տեսնի՝ ով պետությունից ինչ է տարել». Սեյրան Սարոյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image