Թուրքիայում 7-րդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը հաստատվել էր երկրում ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո, երկարաձգվել է ևս երեք ամսով: 

Արտակարգ դրությունն արդեն 7-րդ անգամ երկարաձգելու մասին առաջարկը հավանության է արժանացել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում կայացած քվեարկության արդյունքում: Ստացվում է, որ երկրում հունիսի 24-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անց են կացվելու արտակարգ դրության պայմաններում:

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը հետագայում երկարաձգվել էր ևս 6 անգամ: Վերջին անգամ հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում էր 2018 թվականի ապրիլի 19-ին:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում 7-րդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրության ռեժիմը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image