Նիկոլ Փաշինյանը «ցանկանում էր սուջուխ գնել»

April 19, 2018

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները լարված իրավիճակ են ստեղծել «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ: Հավաքի մասնակիցները ցանկանում են մուտք գործել առևտրի կենտրոն, սակայն իրավապահները, կասեցրել են նրանց մուտքը: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ցանկանում է մուտք գործ առևտրի կենտրոն ու առևտուր անել: Նրան դա դեռ չի հաջողվում:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վկայակոչում է «Հավաքների ազատության մասին» օրենքը, ըստ որի՝ երթի մասնակիցներն անհամաչափ սահմանափակում են այլոց տեղաշարժման ազատությունները:

Երթի մասնակիցները քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում էին: Ցուցարարները առևտրականներին գործադուլի կոչ էին անում:

Նրանք կառավարության 3-րդ շենքի դիմացից քայլերթով Հանրապետության փողոցից շարժվել էին դեպի Արշակունյաց պողոտա:

Նիկոլ Փաշինյանը ընթացքում հայտարարեց, որ 19:00-ին կրկին սպասվում է հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը «ցանկանում էր սուջուխ գնել»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image