Հնդկաստանում փոթորկին 18 մարդ է զոհ դարձել

April 19, 2018

Առնվազն 18 մարդ է զոհվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում ապրիլի լույս 19-ի գիշերը մոլեգնած փոթորկի պատճառով, հայտնել Է նահանգի գլխավոր նախարար Մամաթա Բանրեջին:

«Ութ մարդ է զոհվել Կալկաթայում, եւս վեցը՝ Հաորում: Փոթորիկը նաեւ երկու մարդու կյանք Է խլել Բանքուրում ու եւս երկուսինը՝ Հուգլիի եւ Հյուսիսային 24 փարգանների օկրուգում»,- հայտարարել Է տեղի վարչակազմի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում Է JANS գործակալությունը:

Պետական պաշտոնյայի խոսքով՝ ընդամենը տարերքի մոլեգնումից քանդվել կամ մասնակիորեն վնասվել է 230 տուն: Հուժկու քամին արմատախիլ է արել ծառեր, տապալել Էլեկտրասյուներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Source: Yerkir Media
Link: Հնդկաստանում փոթորկին 18 մարդ է զոհ դարձել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image