2018-ի մարտ ամսից Թուրքմենստանի պետհաստատություններում աշխատող կանանց արգելել են ներկել մազերն ու եղունգները, նաև ոսկե զարդեր կրել: Չի թույլատրվում նաև թարթիչների և եղունգների արհեստական աճեցումը:
Արգելվել է գունաթափման, ինչպես նաեւ եղունգների և թարթիչների արհեստական աճեցման համար անհրաժեշտ նյութերի ներկրումը:
Արդյունքում՝ երկրում կանանց համար առկա նմանատիպ ապրանքները թանկացել են 50 տոկոսով:
Source: Yerkir Media
Link: Թուրքմենստանի կանանց արգելվել է մազ եւ եղունգ ներկել