Թրամփն ու Կիմ Չեն Ինը համաձայնության են եկել Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կին Չեն Ինը Սինգապուրում կայացած համաժողովից հետո եզրափակիչ փաստաթուղթ են ստորագրել, հայտնում է CNBC-ն:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ այն «նոր մեկնարկի մասին է ազդարարում»՝ վստահություն հայտնելով, որ «մեծ փոփոխություններ են կատարվելու»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հպարտանում է համաժողովի արդյունքներով: «Կարծում եմ՝ մեր հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ այժմ լրիվ այլ վիճակում են, քան նախկինում»,- նշել է Թրամփը:

Ստորագրված փաստաթղթով երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել քայլեր ձեռնարկելու Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության հաստատման և թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման ուղղությամբ:

 

 

Source: Yerkir Media
Link: Թրամփն ու Կիմ Չեն Ինը համաձայնության են եկել Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու հարցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image