ԻՊ-ի հավանական գրոհայինները ցանկանում էին պայթեցնել Մոսկվայի մարզը (տեսանյութ)
August 14, 2017
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Իսլամական պետության ենթադրյալ գրոհայինների ձերբակալության տեսանյութը։ Նրանք ահաբեկչություններ էին պատրաստել Մոսկվայում եւ Մերձմոսկովյան շրջանում։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավված պայթուցիկ նյութերի քննություն անցկացնում: Ցուցադրվում են նաեւ նրանց պատկանած նռնակները, հրազենն ու փամփուշտները։
Ըստ իրավապահների՝ նախատեսվել է պայթյուններն իրականացնել մահապարտ ահաբեկիչների օգնությամբ։ Բջիջը կազմված է եղել մեկ ռուսաստանցուց եւ Կենտրոնական Ասիայի երկրների 3 քաղաքացիներից։