Իտալիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 250-ի
August 25, 2016
Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր 247 զոհի մասին: Բացի այդ, 365 մարդ հոսպիտալացվել է:
Փրկարարներին հաջողվել է ավերակների տակից դուրս բերել 215 մարդու: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 5 հազար 400 մարդ: