Շարունակվում է Վահրամ Բաղդասարյանի գլխավորած ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Դեկտեմբերի 12-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի, տնտեսական հարցերի, էներգետիկայի, արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության բազմաշերտ հարցեր, մասնավորապես փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում:
Էներգետիկայի ոլորտում քննարկվել են երրորդ էլեկտրագծի կառուցմանն առնչվող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, ինչին պետք է հաջորդեն վերջնական նախագծման եւ կառուցման փուլերը: Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը:
Source: Yerkir Media
Link: Իրանից Հայաստան գազի գնման հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել