Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 540-ի: Ավելացել է նաեւ վիրավորների թիվը՝ 8 հազար:

Իրանի արեւմտյան շրջանները նոյեմբերի 12-ին ցնցած հզոր երկրաշարժի հետեւանքով ավերվել է մոտ 12 հազար բնակելի շինություն եւ հազարավոր մարդիկ արդեն երկու օր է՝ գիշերում են բաց երկնքի տակ կամ ժամանակավոր ճամբարներում:  Բնակիչները նշել են, որ ջրի, պարենի եւ մանկական սննդի կարիք ունեն:

Հաղորդվում է, որ աղետի գոտում աշխատում են Կարմիր խաչի տասնյակ խմբեր:

Նշենք, որ զոհերի եւ վիրավորների մեծ մասն Իրանից են: Այնտեղ համազգային սուգ է հայտարարված:

Source: Yerkir Media
Link: Իրանում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 540-ի